Մարզպետ, ով անգամ «Կոտայք» ՋՕԸ-ում չի կարողանում հարց լուծել
AnalysisԿոտայքի մարզում արշալույսները, ինչպես ասում են, խաղաղ չեն։ Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը «ինքնիրավչության» փորձեր է անում «Կոտայք» ՋՕԸ-ում։ Վերջինս 2016թ. Գառնի համայնքի ղեկավար է ընտրվել հանրապետական կուսակցության առաջադրումով և աջակցությամբ։
Մարզպետը ցանկանում է ՋՕ ընկերության տնօրենի պաշտոնում նշանակել Կամարիս համայնքի նախկին ղեկավար, Հանրապետական կուսակցության համակիր Գոռ Հակոբյանին։
Հետաքրքիր է, որ Աբովյան քաղաքում մարզպետի ներկայացուցչությունում` նախկին գործկոմի շենքում ՋՕԸ-ի վարչական խորհրդի անդամներին հանդիպում է անձամբ մարզպետը, ով, ի դեպ, Սոլակ համայնքի նախկին ղեկավար, կարկառուն հանրապետական Բադալ Սարգսյանին խոստացել է ընկերության Հրազդան տեղամասի պետի պաշտոնը։
Կոտայքի մարզպետին ամեն կերպ աջակցում է նաև Աբովյանի նախկին քաղաքապետ, Ջրային կոմիտեի նախագահ Վահագն Գևորգյանը։ Մեր տեղեկություններով՝ իրավապահ մարմինները արդեն մարզպետի լիազորությունների չարաշահելու մասով զեկուցել են «վերևներին», հետևաբար մարզպետի «լիազորությունների անցման» մասով առաջիկայում, ամենայն հավանականությամբ, կլինեն հարուցված քրեական գործեր։
Արտակ Բարսեղյան