Ռուսաստանը չի բացառում Հայաստանի եւ Ադրբեջանի հետ եռակողմ գագաթաժողովը. ՌԴ ԱԳՆ
International newsՄոսկվան չի բացառում Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպման անցկացումը։ Այս մասին ՏԱՍՍ-ին ասել է Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն՝ պատասխանելով այն հարցին, թե հնարավոր է արդյոք առաջիկայում Ռուսաստանի եւ Հայաստանի ու Ադրբեջանի եռակողմ գագաթաժողով՝ ղարաբաղյան կարգավորման ուղիների որոնման շրջանակում։
«Շարունակում ենք 2020թ. նոյեմբերի 9-ին, 2021թ. հունվարի 11-ին եւ նոյեմբերի 26-ին բարձր մակարդակով ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունների իրագործման համակարգային աշխատանքը բոլոր մակարդակներում։ Ղեկավարները մշտական շփման մեջ են։ Չենք բացառում, որ անհրաժեշտության դեպքում առերես հանդիպում կկազմակերպվի։ Մայիսի 12-ին Դուշանբեում Սերգեյ Լավրովը քննարկել է Բաքվի եւ Երեւանի միջեւ հարաբերությունների կարգավորման հարցերի ողջ համալիրը՝ Ադրբեջանի եւ Հայաստանի գործընկերների հետ բանակցություններում, ԱՊՀ ԱԳՆԽ-ի շրջանակում», նշել է նա։