Հայտնի է` ինչ պահանջներ է ներկայացրել Թուրքիան
International newsBloomberg-ը հրապարակել է Թուրքիայի պահանջները՝ Ֆինլանդիայի և Շվեդիայի` ՆԱՏՕ-ին անդամակցելու հավանությունը տալու դիմաց.
1. Շվեդիայի և Ֆինլանդիայի կողմից Քրդստանի աշխատավորական կուսակցության և նրա ածանցյալների հռչակումը որպես ահաբեկչական կազմակերպություններ:
2. Զենքի էմբարգոյի վերացում:
3. Կրկին մուտք գործել F-35 կործանիչների ծրագրին:
4. F-16 կործանիչների գնումների նոր փաթեթի հաստատում:
5. Ռուսական Ս-400 զենիթահրթիռային համակարգից պատժամիջոցների վերացում:
ԱՄՆ Պետդեպարտամենտն այսօր վստահություն է հայտնել, որ կկարողանա պահպանել կոնսենսուսը ՆԱՏՕ-ի շրջանակներում Շվեդիայի և Ֆինլանդիայի ընդունման հարցում։
Սակայն պարզ չէ՝ խոսվում է այն մասին, որ Սպիտակ տունը ճնշում է գործադրելու Անկարայի վրա, թե Էրդողանի պահանջները կբավարարվեն։