Երևանում 35-ամյա վարորդը Kia Forte-ով վրաերթի է ենթարկել 15-ամյա հետիոտնի
SocietyԱյսօր՝ մայիսի 18-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:00-ի սահմաններում Երևանի բնակիչ, 35-ամյա Դավիթ Ս.-ն իր վարած Kia Forte ավտոմեքենայով Րաֆֆու փողոցում՝ եկեղեցու հարևանությամբ, վրաերթի է ենթարկել հետիոտն, 15-ամյա Արփինե Մ.-ին: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Վարորդը փախուստի չի դիմել, իր ավտոմեքենայով վրաերթի ենթարկվածին տեղափոխել է հիվանդանոց:
Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, նա եղել է սթափ: