Orer.am-ը ներկայացնում է զբոսաշրջիկներին հիասթափեցնող 5 տեսարժան վայրերը:
1.Բելգիա. Բրյուսելի Միզող տղան
Այս հայտնի արձանիկը գտնվում է քաղաքի գլխավոր երկու փողոցների խաչմերուկում: Այս արձանի հիմնական խնդիրն այն է, որ իրականում այն ավելի փոքր և անշուք է: Միզող տղայի արձանի բարձրությունը 61սմ է, իսկ հաշվի առնելով մեծ թվով զբոսաշրջիկներին, նրան շատ դժվար է տեսնել:
2.Ստամբուլի «Թոփքափը պալատ»
Թուրքիան համարվում է աշխարհի ամենահայտնի հանգստավայրերից մեկը: Հայտնի թուրքական պալատում, որտեղ ապրել են սուլթանները, զբոսաշրջիկներին առաջարկում է հետաքրքրաշարժ և ճոխ «թանգարանային սենյակներ»: Բայց 30 րոպե տևողությամբ զբոսանքից հետո զբոսաշրջիկները դուրս են գալիս հիասթափված, քանի որ շքեղ պալատի պատերին ներկայացված խճանկարներից կան նաև այլ «թանգարան-պալատներում», որտեղ մուտքն ավելի էժան է:
3.Սթոունհենջը Մեծ Բրիտանիայում
Սթոունհենջը խորհրդավոր տեսք ունի, բայց զբոսաշրջիկներին հիասթափեցնում է այն, քանի որ զբոսանքի ընթացքում քարերին ձեռք տալ չի կարելի: Եվ Սթոունհենջի պատկերով ստացված գեղեցիկ նկարներն ընդամենը լավ լուսանկարչի աշխատանքի արդյուքն է. նկարներում երևացող վառ կապույտ երկինքը հիմնականում մռայլ է, իսկ կանաչ խոտերը` տրորված: Այս իրականությունն իրոք որ բավականին ձանձրալի է:
4.Փարիզի Լուվրի թանգարան` Մոնա Լիզա
Հավանաբար չկա այնպիսի մեկը, ով չի լսել այդ նկարի մասին: Այն գտնվում է Լուվրում, որտեղ յուրաքանչյուր զբոսաշրջիկ կցանկանա լինել` տեսնելու առեղծվածային նկարը: Սակայն զբոսաշրջիկները հիասթափվում են սպասելուց, քանի որ ժամեր շարունակ կանգնում են հերթում:
5.Լոնդոնի Բուքինգեմյան պալատը
Լսելով պալատ բառը շատերը սկսում են պատկերացնել շքեղ ձևավորված սենյակներ, գեղեցիկ այգի: Իրականում ամեն ինչ չէ այդպես: Բուքինգեմյան պալատը կարելի է տեսնել միայն հեռվից, ինչի արդյուքնում էլ զբոսաշրջիկները հիասթափված հեռանում են: