«Ազով» գնդի հրամանատարը հայտարարել է դիմադրության դադարեցման մասին
SocietyՀամացանցում է հայտնվել ուկրաինական «Ազով» գնդի հրամանատար Դենիս Պրոկոպենկոյի տեսաուղերձը, ով հայտարարել է դիմադրության ավարտի մասին։ Այս մասին հայտնում է «МК»-ն։
Պրոկոպենկոյի խոսքով՝ Ուկրաինայի բարձրագույն ռազմական ղեկավարությունը հրահանգ է տվել դադարեցնել Մարիուպոլի պաշտպանությունը։ Նա նշել է, որ խաղաղ բնակիչները և ծանր վիրավորները տարհանվել են «Ազովստալ» գործարանի տարածքից։ Վերջիններս, ընդգծել է Ազովի հրամանատարը, կստանան անհրաժեշտ օգնություն, փոխանակվեն և կտեղափոխվեն Ուկրաինայի կողմից վերահսկվող տարածք։
Մայիսի 19-ին հայտնի դարձավ, որ ուկրաինական «Ազով» գումարտակի հրամանատարի տեղակալ Սվյատոսլավ Պալամարը (Կալինա) հանձնվել է։