Որն է Ռուսաստանի «գաղտնի զենքը» ՆԱՏՕ-ի ներսում․ Fox News
International newsԹուրքիան դարձել է Ռուսաստանի «գաղտնի զենքը» ՆԱՏՕ-ի շրջանակներում՝ Ուկրաինայի նկատմամբ նրա դիրքորոշման և դաշինքին Ֆինլանդիայի և Շվեդիային միանալուն աջակցելու ցանկության բացակայության պատճառով։ Այս մասին հայտնում է Fox News-ը։
Հեռուստաալիքի լրագրողները նշում են, որ սա առաջին դեպքը չէ, երբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը համաձայն չէ Արևմուտքի դիրքորոշման հետ։ Ենթադրվում է, որ նա ակտիվորեն փորձում է ապակայունացնել ՆԱՏՕ-ն այն բանից հետո, երբ 2016 թվականին զինվորականների մի մասը փորձել է հանրապետությունում պետական հեղաշրջում կազմակերպել և տապալել նախագահին, ասվում է հոդվածում։
Այսպիսով, Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ ռազմական գործողության սկզբից ի վեր, Անկարան հակառուսական պատժամիջոցներ չի կիրառել։ Այնուամենայնիվ, Միացյալ Նահանգները պատժամիջոցներ է սահմանել Թուրքիայի դեմ ռուսական С-400 համակարգերի գնման պատճառով։
Ամերիկացի քաղաքագետները կարծում են, որ Էրդողանը կա՛մ աջակցում է ՆԱՏՕ-ի իր գործընկերներին, կա՛մ առճակատման է գնում նրանց դեմ՝ ընտրելով հենց Թուրքիայի համար ամենաշահավետ ճանապարհը։ Միաժամանակ, այլ փորձագետներ կարծում են, որ Թուրքիայի նախագահը «Պուտինի մարդն է ՆԱՏՕ-ում»։
Հոդվածում ասվում է, որ Թուրքիան, ի վերջո, կհամաձայնի Հյուսիսատլանտյան դաշինքին նոր անդամներ ընդունելուն, սակայն դաշինքի ներսում վեճերն այս պահին ձեռնտու են Ռուսաստանին։
Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ մտադիր է Ֆինլանդիայի հետ քննարկել ՆԱՏՕ-ին երկրի անդամակցության հարցը։