Բայդենն ու Մորգան Ֆրիմանը այլևս չեն կարողանա այցելել Մոսկվա
International newsՌուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունը հրապարակել է ԱՄՆ-ի և Կանադայի այն քաղաքացիների անունները, որոնց մուտքը Ռուսաստան արգելված է։ Ինչպես նշել են ՌԴ ԱԳՆ-ում, պատժամիջոցները դարձել են այս երկրների գործողությունների պատասխանը։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և նրա որդի Հանթերը հայտնվել են ամերիկյան սթոփ-լիսթում։ Սահմանափակումների է ենթարկվել նաև Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի կինը՝ Սոֆին։
Ամերիկայի այն քաղաքացիների ցուցակը, որոնց մուտքը Ռուսաստան արգելված է, ներառում է 963 մարդ։ Նրանց թվում են պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, Սպիտակ տան նախկին մամուլի քարտուղար Ջեն Փսակին, գլխավոր դատախազ Մերիկ Գարլանդը, ԿՀՎ տնօրեն Ուիլյամ Բերնսը, ինչպես նաև մի շարք կոնգրեսականներ և սենատորներ։ Դերասան Մորգան Ֆրիմանը նույնպես հայտնվել է պատժամիջոցների ցուցակում։ Պատժամիջոցների ցանկում նրա անվան կողքին նշվում է, որ «հայտնի կինոդերասանը, ով 2017 թվականի սեպտեմբերին տեսաուղերձ է տեսագրել՝ մեղադրելով Ռուսաստանին ԱՄՆ-ի դեմ դավադրության մեջ և կոչ արել պայքարել մեր երկրի դեմ»։
ՌԴ ԱԳՆ-ն ընդգծել է, որ ռուսական հակապատժամիջոցները «պարտադրված» են, սակայն ԱՄՆ-ի թշնամական գործողությունները «կշարունակեն պատշաճ հակահարված ստանալ»։