Բժիշկ Մյասնիկովը նշել է «կապիկ ծաղիկ» հիվանդության ախտանիշները
Society«Կապիկի ծաղիկի» ախտանիշների մասին իր Telegram-յան ալիքում խոսել է բժիշկ և հեռուստահաղորդավար Ալեքսանդր Մյասնիկովը։ Դրանց թվում բժիշկը նշել է ցանը, ջերմությունը, այտուցված ավշային հանգույցները, դողը, թուլությունը և մկանային ցավը, փոխանցում է Lenta.ru-ն։
Հայտնի հեռուստահաղորդավարն ասել է, որ 1950 թվականից հայտնի վիրուսը, որը հայտնաբերվել է Աֆրիկայում հիվանդ կապիկների մոտ, նման է մարդու ջրծաղիկին, բայց այն շատ ավելի քիչ վարակիչ է, և դրանից մարդկանց մահացությունը կազմում է մոտ տասը տոկոս։
«Ենթադրվում է, որ Արևմտյան Աֆրիկայի անտառներում այս վիրուսը հազարավոր տարիներ վարակում է կապիկներին: Երբեմն և մարդկանց. կապիկների կծելուց, կապիկներին սննդի մեջ օգտագործելուց: Կենդանաբանական այգու աշխատակիցները, գումարած` կրծողները (գետնասկյուռներ, առնետներ) կարող են հանդես գալ նաև որպես փոխանցողներ»,- ասել է Մյասնիկովը։ Նա նշել է, որ վիրուսը մարդուց մարդ փոխանցվում է դժվարությամբ. անհրաժեշտ է շփում` միմյանցից մետր հեռավորության վրա առնվազն երեք ժամ։