Գերմանիայի բնակչուհին վառելիքի թանկացման պատճառով ձիով է գնում աշխատավայր
International newsՄեքենաների վառելիքի գների աճը եվրոպացիներին ստիպում է բավականին անսովոր միջոցներ ձեռնարկել դրամապանակում գումար պահելու համար։ Ինչպես հայտնում է Mir 24 հեռուստաալիքը, գերմանուհին գումար խնայելու նպատակով մեքենայից անցել է ձիու։
Գերմանիայի բնակչուհի Ստեֆանի Կիրշները պատմում է, որ իր մեքենան 100 կմ-ի վրա ծախսում է 13,5-ից 19 լիտր վառելիք։ Իսկ երբ իրեն հաջողվում է ամեն օր ձի քշել, ամսական խնայում է մինչեւ 250 եվրո։ Սակայն, ըստ կնոջ, բյուջետային նման ճամփորդությունները շատ ժամանակ են պահանջում։ 15 րոպեի փոխարեն նա աշխատանքի է հասնում գրեթե մեկ ժամում։ Եվս մեկ նրբություն կա՝ քաղաքում ձիերի համար կայանատեղիներ չկան։
Միևնույն ժամանակ, անհարմարությունները չեն կանգնեցնում գերմանացուն, նա համոզված է, որ եթե մարդկանց մեծ մասը մեքենաները փոխարիներ ձիերով, ապա աշխարհը միայն կշահեր։ Դժվար թե հնարավոր լինի գտնել ավելի էկոլոգիապես մաքուր տրանսպորտ:
Այսօր Գերմանիայում մեկ լիտր բենզինի գինը կազմում է մոտ 2,5 եվրո։ Երկու շաբաթ առաջ հնարավոր էր մեքենան լիցքավորել մեկ լիտրը երկու եվրոյով։