Անհայտ ծագումնաբանության սուր, ծանր հեպատիտների դեպքերն երեխաների շրջանում շարունակվում են. Արմեն Մուրադյան
Society«Հերացի» վերլուծականը «Մուրացան» հիվանդանոցային համալիրի ինֆեկցիոն ծառայության հետ համատեղ, շարունակում է մշտադիտարկել երեխաների շրջանում նկատվող անհայտ ծագումնաբանության սուր, ծանր հեպատիտների դեպքերի վերաբերյալ տեղեկատվությունը: Այս մասին գրել է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը Ֆեյսբուքյան իր էջում։
«Սույն թվականի մայիսի 11-19 ընկած ժամանակահատվածում ամբողջ աշխարհում շարունակվել է արձանագրվել անհայտ ծագումնաբանության սուր, ծանր հեպատիտներ 16 և ցածր տարիքի երեխաների շրջանում:
Եվրոպական տարածաշրջանի երկրներում, 2022 թվականի մայիսի 20-ի դրությամբ հաստատվել էր հիվանդության 276 դեպք, առավել մեծ քանակությամբ դեպքեր արձանագրվել են Միացյալ Թագավորությունում, Իտալիայում, Իսպանիայում և Պորտուգալիայում: Հիվանդներ են գրանցվել նաև Մոլդովայում և Սերբիայում: Անհայտ ծագումնաբանության սուր, ծանր հեպատիտների մասին հաղորդել են նաև ԱՄՆ, Բրազիլիան, Մեքսիկան և այլն: