Yerevan, 23.November.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Շառլ...քո հետ հեշտ էր ապրելը. Արայիկ Մանուկյան

Culture

Երբ դպրոցական էի, մի օր դպրոցի գրադարանից տուն բերեցի «Ազնավուրը Ազնավուրի մասին» կախարդող գիրքը, ու մի ամբողջ օր ու մի ամբողջ գիշեր անցկացրի այդ հրաշքի հետ, Ազնավուրի անիրական թվացող աշխարհում, Ազնավուրի հետ: Այս մասին  իր ֆեյսբուքյան էջում գրել է լրագրող, հրապարակախոս Արայիկ Մանուկյանը: «Ու հետո երկու օր շարունակ գրեթե ամբողջությամբ արտագրեցի գիրքը՝ հույս չունենալով, թե այն հնարավոր է ճարել և ունենալ։

Ո՞վ կարող էր իմանալ, որ մի քանի տարի անց կյանքն ինձ տանելու էր ֆրանսերեն ուսումնասիրելու, որ Ազնավուրի՝ «Ինձ տվեցին աչքեր և ասացին նայիր»-ը դառնալու է իմ առաջին թարգմանությունը, որը համարձակություն կունենամ ցույց տալու ֆրանսերենի իմ սքանչելի դասախոսներին։ Ո՞վ կարող էր իմանալ, որ կյանքն ու մասնագիտությունս ինձ հնարավորություն են տալու ծանոթանալ Ազնավուրի հետ, շրջել նրա հետ ավերակված Հայաստանում, մտերմանալ, հանդիպել Փարիզում ու հարցազրույց վերցնել, հետո բազում այլ հանդիպումներ ու զրույցներ ունենալ անչափելի այդ մարդու հետ։

Երբեք չեմ մոռանա։ Հերթական անգամ Փարիզում լինելու առիթն էր։ Ազնավուրն այդ օրերին անընդմեջ համերգներ էր տալիս «Կոնգրեսների պալատում»: Ամեն տեղ խոսում էին Ազնավուրից, ամեն տեղ Ազնավուրի լուսանկարներն էին: Օրեր շարունակ ավելի քան հինգ հազար տեղանոց դահլիճը լեփ-լեցուն էր: Օրեր շարունակ Փարիզը լսում էր Ազնավուրին, Փարիզն Ազնավուրով էր ապրում, Փարիզն Ազնավուր էր երգում: Բացվում է շքեղ պալատի կարմիր վարագույրը, ամբողջովին կարմիր բեմում հայտնվում է սև ֆրակով կախարդը ու կրքոտ, կրակոտ, մինչև վերջին նյարդով երգում է Բոհեմի, Իզաբելի, նվիրվածության, դավաճանության, խարդավանքի, կյանքի, սիրո, մեծ սիրո մասին: Ես, որ բախտ ունեի դահլիճում լինել, ուզում էի հասկանալ, ըմբռնել Ազնավուրին, ով իմ կարծիքով իմն էր, մերն էր, հայինն էր, Հայաստանինն էր:

Ես անգիր գիտեի Ազնավուրին, տող առ տող գիտեի, բոլոր ռիթմերը գիտեի, զգացողությունները գիտեի, որովհետև դրանցով ապրել էի, բայց մի պահ սթափվեցի ու զգացի, որ դահլիճը երգում է: Հինգ հազար ֆրանսիացիներ երգում էին Ազնավուրի հետ: Երգում էին տող առ տող, երգում էին բոլոր երգերն անխտիր ու այդպես երգեցին ավելի քան երկու ժամ: Համերգի ավարտին պիտի լինեի ետնաբեմում, նախապես պայմանավորվել էինք հանդիպել, բայց չհամարձակվեցի:

Ազնավուրն այդ պահին Ֆրանսիայինն էր, Փարիզինն էր, ֆրանսիացունն էր ու ինձ թվաց, որ Ազնավուրը միշտ նրանցն է եղել: Ես չհասկացա. ինձնի՞ց նեղացա, Ազնավուրի՞ց, հայի՞ց, Հայաստանցո՞ւց, թե՞ Ֆրանսիայից, Փարիզից, ֆրանսիացուց, բայց Ազնավուրն նրանցն էր, նրանց հոգու մեջ էր, նրանց ապրածի մեջ էր: Ազնավուրին նրա՛նք էին զգում: Ազնավուրն այդպես էլ, մեծ հաշվով, Հայաստանում չերգեց: Կարմիր բեմում, կարմիր շլացուցիչ լույսերի տակ՝ սև ֆրակով, կրքոտ, կրակոտ, մինչև վերջին նյարդով երկու ժամ չերգեց… Տարբեր առիթներով, երբ հանդիպել եմ մեծ շանսոնիեի հետ, շատ բաների շուրջ ենք խոսել, բայց չեմ համարձակվել այս հարցի պատասխանը փնտրել: Իսկ գուցե գիտեմ…

Շառլի ծննդյան օրվա այս գրառումս ավարտեմ իմ ավագ ընկերոջ, նշանավոր բժիշկ ու մեծ հոգու տեր մարդ Աշոտ Եղոյանի՝ այս օրվա հրաշալի խոհով «...Գնալուցդ հետո հասկացա Շառլ...դու աշխարհի ամենաբնական ու ամենաներդաշնակ մարդն էիր...երգեցիր ապրելուդ նման, ապրեցիր երգերիդ նման: Կռիվ չունեիր աշխարհի ու աստծո հետ... Աստված սեր է՝ դա էր քո հավատամքը... աստծո մարդ, աշխարհի քաղաքացի... ու միաժամանակ այնքա՜ն ՀԱՅ...

Ֆրանսիան քեզ ճանապարհեց քո երգով... տարեք ինձ այնտեղ, որտեղ արևն է. Դու մեզ գրեթե մեկ դար սովորեցնում էիր-մարդը ծնվում է սիրելու ու երջանիկ լինելու համար՝ անկախ գույնից ու դավանանքից: Դու նույնիսկ ներեցիր հայի ու քո ընտանիքի հանդեպ ոճիր գործած ազգին՝ մնալով պահանջատեր... Շառլ...քո հետ հեշտ էր ապրելը...»: 

How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International Transfers IDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System10% idcoin with IDBank Mastercard cardsUcom Completes Network Modernization in Gyumri and Vanadzor Ameriabank’s Special Offer for New Mastercard Holders. 1% Cashback and Lots of GiftsGeneral Director of Ucom Delivers a Lecture at Leadership School