ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (24 ՄԱՅԻՍԻ). Կայացել է Եվրատեսիլի առաջին մրցույթը. «Փաստ»
Society«Փաստ» օրաթերթը գրում է
ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ
Բուլղարիա և Ռուսաստան՝ Սլավոնական գրի և մշակույթի օր, Էկվադոր՝ Պիչինչի օր, Էրիթրեա՝ Անկախության օր։
ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ
1860- Ազգային սահմանադրություն անվանումով փաստաթուղթ է ընդունվել արևմտահայերի ազգային Ընդհանուր ժողովի կողմից, որը, ևս մեկ անգամ խմբագրվելով, վավերացվել է օսմանյան կառավարության կողմից 1863 թվականին: 1889-վախճանվել է ազգային-ազատագրական շարժման գործիչ Վարդան Գալշոյանը։ 1923-ծնվել է նշանավոր նկարիչ Հակոբ Հակոբյանը։
1936-ծնվել է գրող, երգիծաբան և հրապարակախոս Արամայիս Սահակյանը։
1983-Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելի թուրքական դեսպանատան դիմաց գտնվող մշակութային-տեղեկատվական կենտրոնում և «Մարմարա» զբոսաշրջային բյուրոյի մոտ հայ ահաբեկիչների կողմից իրականացվել են պայթյուններ, որոնց արդյունքում վիրավորվել է մեկ իտալացի։
2001- Վաշինգտոնում Նորին Սրբության Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը Սպիտակ տանը առաջին հանդիպումն է ունեցել ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Ջորջ Բուշի հետ:
2003-Երևանում բացվել է Հովհաննես Բաղրամյանի արձանը։
2005- Ղրիմի Գերագույն ռադան որոշում է կայացրել ապրիլի 24-ը ճանաչել որպես Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր:
2010-պաշտոնապես բացվել է Երևան քաղաքի Ազատության հրապարակի տակ կառուցված ստորգետնյա ավտոկայանատեղին, վերաբացվել է նաև շինարարական աշխատանքների կապակցությամբ շուրջ 2 տարի փակ մնացած հրապարակը։
2014- ՀՀԿ 15-րդ համագումարում երկրի նախագահ Սերժ Սարգսյանը վերընտրվել է կուսակցության ղեկավարի պաշտոնում:
2016-տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի թիկնապահները կալանավորվել են՝ կապված մայիսի 16-ին վիճաբանության ընթացքում 5 անձի նկատմամբ բռնություն գործադրելու հետ։
2019-Երևանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանը հրաժարականի դիմում է ներկայացրել:
ԱՇԽԱՐՀ
1032-Ավիցենան նայել և նկարագրել է Վեներայի անցումը Արեգակի սկավառակով։
1543-ծնվել է լեհ աստղագետ, մաթեմատիկ և տնտեսագետ Նիկոլայ Կոպեռնիկոսը։
1686-ծնվել է գերմանացի ֆիզիկոս, ջերմաչափերում առաջին անգամ սնդիկ օգտագործած և Ֆարենհեյթի սանդղակը հայտնագործած Գաբրիել Ֆարենհեյթը։
1571-Ղրիմի խան Դեվլեյ-Գիրեյը պաշարել է Մոսկվայի Կրեմլը։
1626-Նոր Հոլանդիայի տնօրեն Պետեր Մինյոյտը հնդկացիներից 60 գուլդենով գնել է Մանհեթթեն կղզին։
1743-ծնվել է Մեծ ֆրանսիական հեղափոխության առաջնորդներից մեկը հանդիսացող Ժան Պոլ Մարատը։
1798-սկսվել է Իռլանդական ապստամբությունը, որը կազմակերպել էր իռլանդացիների միավորման ընկերությունը։
1822-ներկայիս Էկվադորի տարածքը անկախություն է ստացել Իսպանիայից և դարձել Կոլումբիայի մի մասը։
1844-Սեմյուել Մորզեի գյուտի շնորհիվ ուղարկվել է աշխարհում առաջին հեռագիրը՝ Վաշինգտոնից Բալթիմոր։
1900-Սանկտ Պետերբուրգում անձամբ Նիկոլայ 2-րդ ցարի ձեռքով ջուրն է իջեցվել նոր հածանավը՝ «Ավրորան»։
1905-ծնվել է ռուս խորհրդային գրող, Նոբել յան մրցանակակիր Միխայիլ Շոլոխովը։
1925-լույս է տեսել «Комсомолская правда» թերթի առաջին համարը։
1945-լեհ պարտիզանները Լյասե Ստոցկու ճակատամարտում պարտության են մատնել գերմանական պետանվտանգության զորքերին։
1956-Շվեյցարական Լուգանո քաղաքում կայացել է Եվրատեսիլի առաջին մրցույթը։
1964-Լիմայում կայացած Պերու-Արգենտինա ֆուտբոլային խաղի ժամանակ տեղի ունեցած անկարգությունների արդյունքում զոհվել է 328 մարդ, իսկ ավելի քան 4000-ը ստացել է վնասվածքներ։
1982-Իրան-իրաքյան պատերազմի ընթացքում իրանական բանակը ազատագրել է Խորրեմշեխր քաղաքը։
1993-Էրիթրեան անկախացել է Եթովպիայից։
1995-էկրան է բարձրացվել «Խիզախ սիրտ» գեղարվեստական ֆիլմը Մել Գիբսոնի գլխավոր դերակատարությամբ։
2007-Նովոկուզնեցկում գտնվող «Հոբել յանական» հանքում տեղի է ունեցել վթար, որի արդյունքում զոհվել է 38 մարդ։
2013-վախճանվել է կինոռեժիսոր, կինոօպերատոր, սցենարիստ, դերասան և կոմպոզիտոր Պյոտր Տոդորովսկին։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում