Օդի ջերմաստիճանը կնվազի. սպասվում է թաց ձյուն
SocietyՄայիսի 24-ի երեկոյան ժամերին և 24-ի լույս 25-ի գիշերը հանրապետության առանձին լեռնային գոտիներում սպասվում է թաց ձյուն և օդի ջերմաստիճանի անկում օդում մինչև 0-1 աստիճան ցրտի սահմաններում։
Երևան քաղաքում՝ մայիսի 24-ի ցերեկը, 25-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վրկ:
Մայիսի 25-ի ցերեկը, 26-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Հանրապետության տարածքում` մայիսի 24-ի ցերեկը, 25-ի գիշերը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 25-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ:
Առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: Մայիսի 26-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ արևմտյան 2-5մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վրկ արագությամբ: