Հայտնի է ռուսական բանակի կողմից գրավված նոր տարածքների մասին
International newsԴոնեցկի մարզի Բախմուտ շրջանի Սվետլոդարսկ քաղաքը Ռուսաստանի կողմից գրավված է, հայտնում են երկու կողմերի ներկայացուցիչները։
Սվետլոդարի ռազմական վարչակազմի ղեկավար Սերգեյ Գոշկոն «Ազատ ռադիոյին» ասել է, որ ռուսները քաղաք են մտել մայիսի 24-ի առավոտյան։ «Ներկայումս իրենց լաթը (դրոշը - խմբ.) կախում են վարչական շենքի վրա»,- նշել է նա։
Ինքնահռչակ ԴԺՀ-ի տարածքային պաշտպանության շտաբը երեքշաբթի իր Telegram ալիքում հայտնել է նաև, որ «Սվետլոդարսկն անցել է մեր ուժերի օպերատիվ հսկողության տակ, և թշնամու տարրի մաքրումը շարունակվում է», փոխանցում է ՏԱՍՍ-ը։ Հաղորդագրության մեջ ասվում է, որ քաղաք են մտել ռուսական բանակի ուժերը և ԴԺՀ-ի «ժողովրդական աշխարհազորայինները»։
Սվետլոդարսկի նախապատերազմական բնակչությունը կազմում էր 11 հազար մարդ։