Ալիևը հայտարարել է, որ սահմանազատումը վերջ կդնի Ադրբեջանի նկատմամբ Հայաստանի տարածքային հավակնություններին
International news«Սահմանազատումը վերջ կդնի Ադրբեջանի նկատմամբ Հայաստանի տարածքային հավակնություններին»,֊հայտարարել է Ալիևը Կովսական կատարած այցի ժամանակ, գրում են ադրբեջանական տելեգրամյան ալիքները։
«Եթե սահմաններ ենք գծում, Լեռնային Ղարաբաղի ո՞ր կարգավիճակի մասին կարող ենք խոսել»,- հոխորտացել է Ալիևը։
Ինչպես հայտնի է, մայիսի 24-ին ադրբեջանահայկական սահմանին կայացել է սահմանազատման հանձնաժողովի առաջին նիստը։