Բրյուսելում հունիսի 15-16-ը տեղի կունենա ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների հանդիպումը
International newsՆԱՏՕ -ի անդամ պետությունների պաշտպանության նախարարների հանդիպումը Ուկրաինայի, Վրաստանի, Ֆինլանդիայի և Շվեդիայի գործընկեր երկրների մասնակցությամբ տեղի կունենա մայիսի 15-16-ը Բրյուսելում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին ասված է Հյուսիսատլանտյան դաշինքի տարածած հայտարարության մեջ:
«Հյուսիսատլանտյան խորհրդի հանդիպումը պաշտպանության նախարարների մակարդակով տեղի կունենա հունիսի 15-16-ը Բրյուսելում։ Հանդիպումը կսկսվի աշխատանքային ընթրիքով, ուր կհրավիրվեն գործընկերները ՝ Վրաստանը, Ուկրաինան, Ֆինլանդիան և Շվեդիան: Ընթրիքը տեղի կունենա մամուլի համար փակ ռեժիմով», - ասված է դաշինքի հայտարարության մեջ: