Թուրքիայի պաշտպանության նախարարը ժամանել է Ադրբեջան
International newsՄայիսի 27-ին աշխատանքային այցով Ադրբեջան է ժամանել Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի գլխավորած պատվիրակությունը։
Հեյդար Ալիևի անվան միջազգային օդանավակայանում հյուրերին դիմավորել է Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը, հայտնում է ԱՊԱ-ն։
Այնուհետև Ադրբեջանի պաշտպանության նախարարությունում կայացել է պաշտպանության նախարարի և ՊՆ այլ ղեկավարների հանդիպումը թուրքական պատվիրակության հետ։
Աքարը Հասանովի հետ հանդիպմանը հայտարարել է, որ Թուրքիայի և Ադրբեջանի միջև զորավարժությունները կշարունակվեն։
Թուրքիայի պաշտպանության նախարարության ղեկավարն ընդգծել է, որ համագործակցությունը կշարունակվի «երկու պետություն՝ մեկ ազգ» սկզբունքով։