Ուկրաինացիների շրջանում Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու շտապ պահանջ է սկսվել
International newsԶապորոժյայի հատվածում ՌԴ քաղաքացիության շտապ պահանջի մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է շրջանի ռազմաքաղաքացիական վարչակազմի գլխավոր խորհրդի անդամ Վլադիմիր Ռոգովը։ Նա նշել է, որ մարդիկ հարյուրներով են գալիս՝ հարցնելով, թե ուր պետք է դիմել։
«Ասում են, որ ուզում են լինել Ռուսաստանի քաղաքացի առաջիններից մեկը։ Ընդ որում, շատ մեծ թվով դիմորդներ կան Զապորոժիե քաղաքից, որը դեռևս գտնվում է Զելենսկի ռեժիմի վերահսկողության տակ»,- ասել է նա։
Խերսոնի շրջանի իշխանությունների տվյալներով՝ շրջանի բնակիչների մոտ 80%-ը կցանկանար ռուսական անձնագրեր ստանալ։ Մայիսի 25-ին Պուտինը ստորագրել է այս երկու շրջանների բնակիչների քաղաքացիություն ստանալու պարզեցված ընթացակարգի մասին օրենքը։