Նոր համաճարակ է լինելու․ Բիլլ Գեյթս
CultureԱռաջիկա երկու տասնամյակների ընթացքում նոր համաճարակ կարող է սկսվել, Diario-ին տված հարցազրույցում ասել է Microsoft-ի հիմնադիր միլիարդատեր Բիլ Գեյթսը, գրում է Ռիա Նովոստին։ «Հիսուն տոկոս հավանականություն կա, որ առաջիկա 20 տարում մենք կունենանք ևս մեկ համաճարակ», - ասել է նա:
Ապրիլին աշխարհում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 500 միլիոնը։ Աշխարհում այս հիվանդությունից մահացել է գրեթե 6,3 միլիոն մարդ։
Ինչպես հայտնի է, 2019 թվականի դեկտեմբերի 31-ին Չինաստանի իշխանությունները Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը տեղեկացրեցին Հուբեյ նահանգի Վուհան քաղաքում անհայտ թոքաբորբի բռնկման մասին։ Մասնագետները հայտնաբերեցին հիվանդության հարուցիչը՝ նոր կորոնավիրուսը։ 2020 թվականի մարտին ԱՀԿ-ն COVID-19-ի բռնկումը հայտարարեց համաճարակ։