Պուտինը պատրաստակամություն է հայտնել դյուրացնել Ուկրաինայից հացահատիկի արտահանումը
International newsՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայի ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցի ընթացքում հայտարարել է ռուսական կողմի պատրաստակամության մասին՝ դյուրացնելու ապրանքների ծովային անխոչընդոտ տարանցումը և հացահատիկի արտահանումը Ուկրաինայի նավահանգիստներից։ Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
Նախագահի մամուլի ծառայությունից հայտնել են, որ երբ երկու երկրների ղեկավարները քննարկել են Ուկրաինայում ստեղծված իրավիճակը, նրանք կենտրոնացել են Սև և Ազովի ծովերում անվտանգ նավարկության ապահովման, ինչպես նաև իրենց ջրերում ականների վտանգի վերացման վրա։
«Վլադիմիր Պուտինը նշել է ռուսաստանյան կողմի պատրաստակամությունը՝ թուրք գործընկերների հետ համաձայնեցնելով ապրանքների անխոչընդոտ ծովային տարանցումը դյուրացնելու համար։ Դա վերաբերում է նաև ուկրաինական նավահանգիստներից հացահատիկի արտահանմանը»,- նշել են Կրեմլում։
Բացի այդ, Պուտինն ու Էրդողանը քննարկել են պարենի համաշխարհային շուկայում առկա խնդիրները։
Մամուլի ծառայությունը հավելել է, որ Պուտինը հաստատել է, որ Ռուսաստանը կարող է սկսել պարարտանյութերի և գյուղմթերքների արտահանումը, եթե հակառուսական պատժամիջոցները չեղարկվեն։