Ավտովթարի հետևանքով մահացել է «Նոա» ֆուտբոլի ակադեմիայի 15-ամյա սանը
Society«Նոա» ֆուտբոլի ակումբը ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ ավտովթարի հետևանքով մահացել է ակադեմիայի 15-ամյա սան Կարեն Խաչատրյանը։
«Խորը ցավով տեղեկացանք, որ անցած գիշեր ծանր ավտովթարի հետևանքով մահացել է սան, 15-ամյա Կարեն Խաչատրյանը։ Աստված հոգիդ լույսի մեջ պահի, սիրելի Կարեն։
«Նոա» ակումբի և ակադեմիայի անունից ցավակցություն ենք հայտնում Կարենի ընտանիքին և բոլոր մտերիմներին։
Հիշեցնենք, որ ողբերգական ավտովթարը տեղի էր ունեցել Արմավիրի մարզում։
17–ամյա վարորդը Opel-ով գլխիվայր հատնվել է ջրատարում, ինչի հետևանքով մեքենայի 15-ամյա ուղևորը մահացել էր։