Սերգեյ Լավրովը կայցելի Թուրքիա
International newsԹուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտնել է, որ Ռուսաստանի դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովն այցելելու է Թուրքիա, հայտնում է «Anadolu»-ն:
Թուրքիայի արտգործնախարարի փոխանցմամբ՝ Լավրովը Թուրքիա կայցելի հունիսի 8-ին:
«ՌԴ ԱԳՆ ղեկավարին կուղեկցի ռազմական պատվիրակություն, որը քննարկումներ կանցկացնի թուրքական համապատասխան գերատեսչությունների հետ»,-ասել է նա։
Չավուշօղլուի փոխանցմամբ՝ ի թիվս այլ հարցերի, քննարկվելու է Սև ծովով ցորենի մատակարարման «անվտանգության միջանցքի» ձևավորումը։