Միջազգային մրցույթի մասնակից գեղեցկուհիները Հայաստանում կլինեն երկու շաբաթ. «Փաստ»
Culture«Փաստ» օրաթերթը գրում է
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Միսս ԱՊՀ 2022» միջազգային գեղեցկության մրցույթի եզրափակիչ փուլն այս տարի կանցկացվի Երևանում:
Այս իրադարձության հետ կապված թերթին նոր մանրամասներ են հայտնի դարձել: Ի մասնավորի, մեր տեղեկություններով, մրցույթը կկայանա Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:
Մասնակցելու են ԱՊՀ անդամ երկրների, ինչպես նաև Արևել յան Եվրոպայի մի շարք պետությունների (ընդհանուր՝ 18 երկիր) 25-30 գեղեցկուհի, որոնք, մեր աղբյուրների փոխանցմամբ, արդեն վաղը կժամանեն Հայաստան և մեր երկրում կլինեն երկու շաբաթ:
Կազմակերպիչներն ինտենսիվ բանակցություններ են վարել Հայաստանի և արտերկրի բարձրակարգ մասնագետների հետ, որոնք այս ընթացքում աշխատելու են մասնակիցների հետ:
Նշենք, որ մրցույթի եզրափակիչը կկայանա հունիսի 17-ին:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում