ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (2 ՀՈՒՆԻՍԻ). ԳԽ որոշմամբ հաստատվել է Արցախի Հանրապետության դրոշը. «Փաստ»
Society«Փաստ» օրաթերթը գրում է
ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ
Իտալիա՝ Հանրապետության օր, Բուլղարիա՝ Խրիստո Բոտևի օր, Ռուսաստան՝ Առողջ սննդի և ավելորդ սննդից հրաժարվելու օր, Թայլանդ՝ Անանասի փառատոն։
ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ
1601- վախճանվել է եկեղեցական-հասարակական գործիչ Ազարիա Ա Ջուղայեցին։
1799–Ռուսաստանի ցար Պավել 1-ինի հրամանով Ռուսաստանը ճանաչել է Արցախի մելիքների անկախությունը։
1875 –ծնվել է երկրաբան Հովհաննես Կարապետյանը։
1921– գերմանական դատարանը անմեղ է ճանաչել Սողոմոն Թեհլերյանին, որը սպանել էր Թալեաթ փաշային։
1941-վախճանվել է ֆրանսահայ գրող Վազգեն Շուշանյանը։
1947 –ծնվել է լուսանկարիչ, Սերգեյ Փարաջանովի թանգարանի երկարամյա տնօրեն Զավեն Սարգսյանը։
1961 –ծնվել է բանաստեղծ և երգահան Էդուարդ Զորիկյանը։
1978- Մադրիդում երեք հայ ահաբեկիչներ հարձակվել են Թուրքիայի դեսպան Զեկի Կյուներալպի ավտոմեքենայի վրա, որի արդյունքում զոհվել են դեսպանի կինը, նախկին դեսպան Բաշիր Բալս-օղլուն և մեկ իսպանացի։ Գործողության պատասխանատվությունը իր վրա է վերցրել ԱՍԱԼԱ-ն։
1992-Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Պարագվայի հետ։
1985- վախճանվել է բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ Սուրեն Ավչյանը։
1992– ԱՀ Գերագույն խորհրդի որոշմամբ հաստատվել է Արցախի Հանրապետության դրոշը։ – Արցախյան առաջին պատերազմի ժամանակ ադրբեջանական բանակը Քելբաջարից ուշադրություն շեղող հարձակում է սկսել։
2001-«Երևան» հյուրանոցում բացվել է Եղիշե Չարենցի հուշատախտակն ու նրա անունը կրող Մշակութային կենտրոնը:
2012- Տիգրան Սարգսյանը դարձել է Հայաստանի Հանրապետության վարչապետ:
2016-Գերմանիայի Բունդեսթագը գրեթե միաձայն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը:
2018- որպես բողոքի գործողություն` մի քանի տասնյակ ցուցարարներ փակել են Ստեփանակերտի կենտրոնական` Ազատամարտիկների փողոցը` պահանջելով ԼՂ ուժային կառույցների ղեկավարների հրաժարականը։ Բողոքի ակցիան կապված է եղել նախորդ օրը քաղաքացու և ԱԱԾ աշխատակցի միջև տեղի ունեցած ծեծկռտուքի հետ։
2020-Եվրահանձնաժողովն արգելել է Հայաստանում արտոնագրված բոլոր ավիաընկերություններին թռչել Եվրամիության անդամ երկրներ։ Այդ որոշումը հետևել է ամիսներ առաջ Հայաստանի քաղավիացիայում աուդիտի կոշտ գնահատականներին։
ԱՇԽԱՐՀ
455 - Վանդալները ներխուժել են Հռոմ և երկու շաբաթ թալանել այն։
1098– Առաջին խաչակրաց արշավանքի ժամանակ ավարտվել է Անտիոքի պաշարումը։
1305 –ծնվել է մոնղոլական պետության ղեկավար Աբու-Սաիդ Բահատուր Խանը։
1537 -հատուկ բուլլայով Հռոմի պապ Պավել 3-րդը ճանաչել է հոգու առկայությունը հնդկացիների մոտ և արգելել նրանց վերածել ստրուկների։
1621 –ծնվել է հոլանդացի նկարիչ Իսահակ վան Օստադեն։
1652 -Բոգդան Խմելնիցկու ապստամբության ժամանակ տեղի է ունեցել Բոտագի ճակատամարտը։
1740 –ծնվել է ֆրանսիացի արիստոկրատ, գրող և փիլիսոփա Մարկիզ դե Սադը։
1800 -Նապոլեոն Բոնապարտի երկրորդ իտալական ներխուժման ժամանակ ֆրանսիական բանակը գրավել է Միլանը։
1805 -եռօրյա ռմբակոծությունից հետո Մարտինիկայի Ալմաստե ժայռը գրաված անգլիացիները հանձնվել են։
1851 -ԱՄՆ-ի Մեն նահանգը մտցրել է «չոր օրենք». դա նման օրենք ընդունող առաջին նահանգն էր։
1891 -իռլանդացի Ուիլ յամ Մակկմարայի առաջարկով ֆուտբոլում մտցվել են տասնմեկ մետրանոց տուգանային հարվածները։
1882– վախճանվել է Իտալիայի ազգային հերոս, ազատագրական շարժման գործիչ Ջուզեպպե Գարիբալդին։
1886– ԱՄՆ-ի պատմության մեջ առաջին և միակ անգամ «Սպիտակ տանը» տեղի է ունեցել պսակադրություն։ ԱՄՆ-ի նախագահ Գրովեր Կլիվլանդը ամուսնացել է Ֆրենսիս Ֆոլսոմի հետ, որը իր հերթին դարձել է ԱՄՆ-ի ամենաերիտասարդ առաջին տիկինը 21 տարեկան հասակում։
1896- իտալացի Գուլ յելմո Մակրոնին ԱՄՆում արտոնագրել է ռադիոն։
1897 -«New York Journal» օրաթերթը, ժխտելով Մարկ Տվենի մահվան մասին լուրերը, արտատպել է նրա հեռագիրը Լոնդոնից, որտեղ Տվենը հայտնել է, որ իր մահվան մասին լուրերը խիստ չափազանցված են։
1910 -հոլանդական Նոր Գվինեայում հայտնաբերվել են պիգմեյների ցեղեր։
1913 – ծնվել է գերմանացի երգիչ-երգահան և գրող Վալտեր Անդրեաս Շվարցը։
1924 -ԱՄՆ-ի բոլոր քաղաքացիները ստացել են ամերիկյան քաղաքացիություն։
1946 -Իտալիան հանրաքվեի արդյունքում դարձել է հանրապետություն, կանայք ստացել են ընտրելու իրավունք։
1953– տեղի է ունեցել Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդի թագադրումը։
1955-հիմնադրվել է Բոյկանուր տիեզերակայանը։
1962-ԽՍՀՄ-ի Նովոչերկասկ քաղաքում թանկացումների դեմ գործադուլ հայտարարած աշխատողների վրա կրակ է բացվել ուժայինների կողմից, սպանվել է 24 մարդ։
1988-վախճանվել է հնդիկ դերասան Ռաջ Կապուրը։
2010 -զանգվածային սպանություն է տեղի ունեցել Մեծ Բրիտանիայի Կեմբրիայ կոմսությունում, Դերրիկ Բերդը գնդակահարել է 12 մարդու և վիրավորել 25-ին, որից հետո ինքնասպան է եղել։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում