Փաշինյանական վարչակազմը խրախուսում է իր «նվիրյալների» ստորագույն բնազդները
PoliticsՆիկոլ Փաշինյանի վարչախմբի իրական հենարանը ստորագույն արարքներով ու բնազդներով ապրող, հանուն մի կտոր հացի մերձավորին ծախող, անմեղ մարդկանց գլխին սարքող զանգվածն է։
Օրեր առաջ մամուլում տեղեկություն հայտնվեց, թե Ագրարային համալսարանի գիտխորհրդի հերթական նիստում ռեկտոր Վարդան Ուռուտյանը քաղաքական հայտարարություն է արել, դրվատանքի խոսել հղել բուհի ուսխորհրդի նախագահ, Ավետիք Չալաբյանի դեմ կեղծ ցուցմունք տալով հայտնի դարձած Թոռնիկ Ալիյանին, որ վերջինս, իբր կանխել է ուսանողներին քաղաքական խաղերի մեջ ներքաշելու փորձերը։
Կարճ ասած՝ Ուռուտյանը շնորհակալություն է հայտնել բուհի ուսխորհրդի նախագահ Թոռնիկ Ալիյանին՝ «օպերացիան» բարեհաջող ավարտին հասցնելու համար։ Տպավորություն ստեղծելու համար, թե ընդդիմության հանրահավաքներին քաղաքացիները գումարով են մասնակցում, իշխանությունը, Թոռնիկի ձեռամբ, քրեական տարրեր պարունակող թատերական «օպերացիա» էր իրագործել։
Տխրահռչակ ռեկտորը Թոռնիկին սաստելու, նրա վարքը քննադատելու փոխարեն դեռ մի բան էլ դրվատում է։ Կառավարության աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի մտերիմ ռեկտորի և նրա հովանավորյալի սիրալիրությունները զարմանալի չէին լինի, եթե ստորաքարշությունը պետական մակարդակով հովանավորելը չլիներ նիկոլական կառավարության գոյության հիմքը։
Կարող ենք արձանագրել, որ հանուն օրվա իշխանությունների բարեհաճության, ուռուտյաններն ու ալիյանները պատրաստ են ամենավերջին ստորության, մարդկանց գլխին սարքելու, նրանց դեմ կեղծ ցուցմունքներ տալու, միայն թե չկորցնեն իրենց տեղը իշխանության լյուբիմչիկների շարքում։
Իսկ թե ինչ են այս երկուսի մասին խոսում բուհի դասախոսներն ու ուսանողները, պարզելը բարդ չէ, մամուլի էջերում պարզապես այդպիսի բառեր գրելը հարիր չէ։
Արամ Գրիգորյան