Ամերիկացին մտել է թանգարան ու կոտրել 5 միլիոն դոլարի ցուցանմուշ
CultureՏեխասի Արվեստի թանգարան անօրինական մուտք գործած կարգազանցը վնասել է մի քանի արտեֆակտ՝ պատճառելով ավելի քան 5 միլիոն դոլարի վնաս, հինգշաբթի հաղորդում է Associated Press-ը:
21-ամյա Բրայան Էրնանդեսը չորեքշաբթի գիշերը ներխուժել է Դալլասի արվեստի թանգարան և ջարդ սկսել՝ ոչնչացնելով հնաոճ հունական ամֆորան և ավելի քան 5 միլիոն դոլար արժողությամբ ափսե:
Բացի այդ, հարձակվողը վնասել է մոտ 100 000 դոլար արժողությամբ հին հունական թասը և 10 000 դոլար գնահատված կադո հնդկացիների կերամիկական շիշը:
Միջադեպի մեղավորը բերման է ենթարկվել անվտանգության աշխատակիցների կողմից, ապա ներկայացվել դատարան, որտեղ նրան մեղադրանք է առաջադրվել դիտավորյալ առանձնապես խոշոր չափերով վնաս պատճառելու հոդվածով: Այս հանցագործության համար նրան կարող է սպառնալ մինչև հինգ տարվա ազատազրկում։