Բժիշկը հայտնել է, թե ինչ պետք է ուտել մոծակներին վանելու համար
LifestyleՈրոշ մթերքներ կարող են հանդես գալ որպես բնական վանող միջոցներ՝ պաշտպանելով մոծակների խայթոցներից և արյուն ծծող այլ միջատներից, Gazeta.ru-ին ասել է գաստրոէնտերոլոգ, ալերգոլոգ-իմունոլոգ Ելենա Գրեկը։
Մոծակների համար «անտեսանելի» դառնալու համար կօգնի սոխի կամ սխտորի օգտագործումը, որոնք պարունակում են ալիցին օրգանական միացություն, որն արգելափակում է մարդու մարմնի բնական հոտը։
«Վիտամին B1-ը կամ թիամինը, որը պարունակվում է լոլիկի և լոբու մեջ, ունի նմանատիպ «դիմակավորման» ազդեցություն: Եթե ստամոքսի հետ կապված խնդիրներ չկան, կարող եք ուտել մի քիչ չիլի պղպեղ (ցանկալի է թարմ): Այս բանջարեղենի բաղադրության մեջ մտնում է կապսաիցին օրգանական միացությունը, որը նյարդայնացնում է միջատներին»,- նշել է բժիշկը։
Թուրինջը նույնպես մոծակների դեմ ամենաարդյունավետ վանող բնական միջոցներից է։ Պտղի հյութը և միջուկը պարունակում է նոոտկատոն, որը վնասակար ազդեցություն է ունենում արյուն ծծողների վրա, կարելի է օգտագործել նաև խնձորի քացախ։