Լոռու մարզում 22 տոննա եգիպտացորենով բարձված Mercedes բեռնատարը կողաշրջվել է
SocietyԱյսօր՝ հունիսի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում:
Ժամը 16:30-ի սահմաններում, ՌԴ քաղաքացի Ռուսլան Խուրիևը՝ իր վարած բեռնատար Mercedes-ով, որը եղել է կցորդիչով, Տաշիր-Ստեփանավան ավտոճանապարհին` դեռևս անհայտ հանգամանքներում, կողաշրջվել է:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով՝ ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան:
Կայքը հայտնում է, որ ավտոմեքենան բարձված է եղել 22 տոննա եգիպտացորենով և այն թափվել է:
Մինչ քաղաքացիներն ու պարեկները վերամբարձ կռունկներ էին բերում վթարի վայր, 2-րդ գումարտակի 2-րդ դասակի ավագ պարեկ Ռազմիկ Ասատրյանը, կրտսեր պարեկ Ռոբերտ Կարապետյանը սահմանազատել էին տարածքը, որպեսզի հետաքրքրասեր քաղաքացիները ավտոմեքենաները չկայանեն և խցանում տեղի չունենա, ինչը պարեկներին հաջողվել է:
Որոշ ժամանակ անց քաղաքացիների և պարեկների օգնությամբ 2 վերամբարձ կռունկներով հնարավոր եղավ դարձի բերել ավտոմեքենան: