Հունիսի 5-ի առավոտյան Կիևում մի քանի պայթյուն է տեղի ունեցել
International newsՀունիսի 5-ի առավոտյան Կիևում մի քանի պայթյուն է տեղի ունեցել, հրթիռային հարվածներ են հասցվել Դառնիցկի և Դնեպրի շրջաններին։
«Մահվան դեպքեր չկան, մեկ մարդ հոսպիտալացվել է»,- ասել է քաղաքապետ Վիտալի Կլիչկոն։
Հրթիռները հարվածել են ենթակառուցվածքային օբյեկտներին։ Ականատեսները հայտնել են հրդեհների մասին։
Կիևից 25 կմ հեռավորության վրա գտնվող Բրովարիի քաղաքապետ Իգոր Սապոժկոն գրել է, որ գնդակոծությունը տեղի է ունեցել գյուղի անմիջական մերձակայքում։
Վերջին անգամ Կիևը գնդակոծվել էր ապրիլի 29-ին։ Մեկ մարդ զոհվել էր, իսկ 10-ը վիրավորվել։