Գինին «ապրող էակ» է. «Մաթևոսյան Վայն»
SocietyՄեկ բաժակ գինի, լավ տրամադրություն՝ մեկ նպատակի՝ հանուն Հայաստանի գինեգործության զարգացման։ Տարվա ամենախոշոր գինու փառատոնն իր դռները բացեց գինի արտադրողների, գինու սիրահարների և հազարավոր զբոսաշրջիկների համար, որոնք իրենց օրակարգում հատուկ տեղ էին հատկացրել հայկական գինիները համտեսելու համար։
Մոսկովյան, Սարյան, Թումանյան փողոցներում Ակբա բանկի և «Վիզա» միջազգային վճարային համակարգի աջակցությամբ անցկացվում է «Երևանի գինու օրերը»․ մասնակից մի քանի տասնյակ արտադրողներ դեմ առ դեմ հանդիպում են իրենց սպառողի հետ, տեղում նրանց հյուրասիրում են ու ծանոթացում նոր տեսականու հետ։ «Մաթևոսյանը Վայնը» ցուցադրել է նաև սև խաղողից վարդագույն երանգով «Ռոզե» տեսակի գինին, որը մեկ ամսից արդեն շուկայում կհայտնվի։
Ընկերության տնօրեն Վազգեն Մաթևոսյանը պատմում է՝ «Մաթևոսյան Վայնն» ընտանեկան բիզնես է. հայրը գործարանում գինու որակի պատասխանատուն է, որդին կրթություն է ստանում գինեգործություն մասնագիտացմամբ: Այլ կերպ չեն կարող. գինին իրենց տան անդամն է։
«Մաթևոսյան Վայն» ընկերությունը հիմնել են 2001 թվականին և 21 տարվա ընթացքում դաշտում իրենց տարբերվող տեղն ու ձեռագիրն են ստեղծել։ Հետ նայելով՝ չեն կարողանում մոռանալ՝ կառուցման հենց առաջին օրից իրենց բիզնեսին ձեռք է մեկնել Ակբա բանկը։
«Գինին «ապրող էակ» է, գինու հետ անընդհատ շփվում ես, գինին արտադրությունների մեջ լրիվ ուրիշ դաս է։ Հետևում ենք որակին, բոլորս գիտենք գինու արտադրման պրոցեսից մինչև շշալցման նրբությունները։ Մարդիկ իմանալով, ճանաչելով, տեսնելով արդեն գիտեն, որ սա՛ պետք է ընտրեն։ Ամենանեղ պահերին Ակբա բանկը յուրահատուկ ձևով մեզ փորձել է միշտ օգնել, նույնիսկ այսօր էլ օգնել է, չենք տեսնել այնպիսի մի պահ, որ մենակ մնաք։ Մենակ չի թղնում․ թե՛ մթերման, թե՛ սարքավորումների ձեռքբերման ժամանակ: Թեկուզ անհնարինը անում է մեզ համար Ակբա բանկը»,– նշում է ՝ «Մաթևոսյան Վայն» ընկերության տնօրեն Վազգեն Մաթևոսյանը:
Արտադրանքի 90 տոկոսն արտահանում են․ «Մաթևոսյան Վայն»–ին ծանոթ են Միացյալ Նահանգներից մինչև Ռուսաստանի գինեսերները։
Մանրամասն՝ տեսանյութում:
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: