Դժգոհությունը ավելի լայն ընդգրկում է ստանում. «Փաստ»
Society«Փաստ» օրաթերթը գրում է
Այս օրերին ՀՀ-ում տեղի ունեցող քաղաքական գործընթացները հանրության տարբեր շերտերի կողմից տարբեր արձագանքների է արժանանում։ Բայց այս ամենի մեջ ընդհանրական է այն, որ հանրության ավելի շատ շերտեր են բացասական դիրքորոշում դրսևորում գործող իշխանությունների հանդեպ։ «Փաստ» թերթի տեղեկություններով, վերջին 2-3 ամսվա ընթացքում իրականացվել են մի քանի հարցումներ, որոնք ցույց են տվել, որ հատկապես մարզերում մարդկանց մեջ գնալով ավելի ու ավելի են խորանում բողոքական տրամադրությունները։ Ճիշտ է, նրանցից շատերը դեռ հոգեբանորեն պատրաստ չեն միանալ բողոքի ակցիաներին, բայց, ըստ տարբեր հարցումների, նույնիսկ մշտապես չեզոք կամ նույնիսկ «փաշինյանամոլ» հատվածում ավելի ու ավելի մեծ դժգոհություն է հասունանում:
Ավելին, մարզային մեր աղբյուրներն էլ փոխանցում են, որ նույնիսկ մի շարք համայնքապետներ, վարչական ներկայացուցիչներ, որոնք ընտրվել կամ նշանակվել են Նիկոլ Փաշինյանի «դաբրոյով» և համարվում են նրա թիմակիցը, սկսել են ոչ միայն բողոքել, այլև ակնհայտ հակաիշխանական կոչերով հանդես գալ։ Թերթի տեղեկություններով, բանը հասել է նրան, որ նրանք տարբեր շրջանակներում խոսում են, թե ժողովուրդը պետք է ոտքի կանգնի և օր առաջ ազատվի Փաշինյանի իշխանությունից, «քանի դեռ լրիվ չենք կործանվել»։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում