Ավելի քան երբևէ կարևոր է, որ ԵՄ-ն աջակցի Հարավային Կովկասի երկրներին. Բորել
International news«Ուկրաինայի «օկուպացիայի» ֆոնին առավել քան երբևէ կարևոր է, որ Եվրամիությունը (ԵՄ) աջակցի Հարավային Կովկասի երկրներին»։
Այս մասին Եվրախորհրդարանի լիագումար նիստում ասել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։
Նրա խոսքով՝ ԵՄ-ն պետք է ավելի շատ ամրապնդի իր կապերն ու գործընկերությունը Հարավային Կովկասի երկրների հետ։
Միաժամանակ, ԵՄ պաշտոնյան ընդգծել է, որ Եվրամիությունը շարունակում է պաշտպանել Ուկրաինային ՌԴ-ի հետ ընթացող պատերազմում։