Լիտվան արևային էլեկտրակայաններ կկառուցի Հայաստանում, Վրաստանում և Մոլդովայում
SocietyLt.sputniknews.ru-ն գրում է, որ լիտվական ընկերությունը պատրաստվում է Հայաստանում, Վրաստանում և Մոլդովայում մի քանի էլեկտրակայաններ կառուցել, որոնք էլեկտրաէներգիա կարտադրեն արևի լույսի միջոցով։
Ծրագրերն իրականացնող Solet Technics-ում նշել են, որ նախագծերի ընդհանուր արժեքը կազմում է 2,4 մլն եվրո։
«Մենք հուսով ենք, որ այդ հզորությունները խթան կհանդիսանան այդ երեք երկրներում կանաչ էներգիայի հետագա զարգացման համար», - հաղորդագրության մեջ ասել է ընկերության խոսնակ Թոմաս Ռիդիկասը։ Ընդհանուր առմամբ նախատեսվում է կառուցել 35 արևային կայան։ Ինչպես հաղորդվում է, նախագծի իրականացման համար միջոցներ են հատկացվել կլիմայի փոփոխության դեմ պայքարի եվրոպական ծրագրի շրջանակներում։
Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ գործողության ֆոնին Վիլնյուսը որոշել է «ամբողջովին» հրաժարվել ռուսական նավթից ու գազից։ Լիտվայի էներգետիկայի նախարարությունը հայտարարել է, որ այժմ Բալթյան հանրապետությունը հույսը դնում է Կլայպեդայի տերմինալի միջոցով հեղուկացված բնական գազի մատակարարման վրա։ Դրա միջոցով Լիտվայի իշխանությունները խոստացել են գազ մատակարարել մերձբալթյան մյուս երկրներին, ինչպես նաև Լեհաստանին, սակայն արդեն հասկացել են, որ ծանրաբեռնվածությունը չափազանց մեծ է, և ֆորսմաժորային իրավիճակի դեպքում հզորությունները կարող են չբավարարել։
Միևնույն ժամանակ, Լիտվայում, նույնիսկ նախքան Ռուսաստանից գազատարով գազի մատակարարումների դադարեցումը, գիտակցում էին, որ Բալթյան հանրապետության համար դժվար կլինի առանց ռուսական վառելիքի։ Լիտվայի ֆինանսների նախարար Գինտարե Սկայստեն ասել է, որ «կանաչ վերափոխումը» Ռուսաստանի հանածո վառելիքից անկախանալու միակ միջոցն է։
Մինչև 2030 թվականը Վիլնյուսը նախատեսում է էլեկտրաէներգիայի 90 տոկոսը արտադրել վերականգնվող աղբյուրներից։ Միևնույն ժամանակ, կառավարությունն ինքն է գիտակցում էլեկտրաէներգիայի ոլորտի այն լուրջ խնդիրները, որոնց արդեն իսկ բախվում են հանրապետությունում։ Մասնավորապես, էներգետիկայի նախարարության ղեկավար Դայնիուս Կրեյվիսը խոստովանել է, որ Իգնալինա ատոմակայանի շահագործումից հանելուց հետո էլեկտրաէներգիայի արտադրության պակաս կա։
Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։
Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը:
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորության և արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք` 87-57, (010) 44-00-55
էլ. փոստ` Info@solaron.am