Ուկրաինան հատուկ գործողության ողջ ընթացքում մոտ 10 000 զինվոր է կորցրել
International newsՈւկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Ալեքսեյ Արեստովիչը հայտնել է, որ Դոնբասի պաշտպանության հատուկ գործողության մեկնարկից ի վեր՝ Ուկրաինայի զինված ուժերը կորցրել են մոտ 10 հազար զինծառայող։ «Հակամարտության սկզբում մենք օրական միջինում ունեցել ենք 100 մարդկային կորուստ»,- ասել է նա, գրում է iz.ru-ն։
Հարցին, թե այս հաշվարկներից ելնելով՝ կարելի՞ է ասել, որ Ուկրաինայի զինված ուժերը հատուկ գործողության ողջ ընթացքում կորցրել են մինչև 10 000 զինվոր, նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդականը պատասխանել է. «Այո, այդպես է»։
Արեստովիչը նաև մատնանշել է արևմտյան երկրների կողմից Ուկրաինայի դանդաղ զինումը։
Նախօրեին Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը հայտարարել էր, որ Ուկրաինան ամեն օր կորցնում է 100-200 զինծառայող։ Նրա խոսքով՝ դա պայմանավորված է «կողմերի հնարավորությունների հավասարության բացակայությամբ»։ Նա հավելել է, որ Կիևը պետք է հարյուրավոր հրետանային համակարգեր և մինչև 300 հրթիռային համակարգեր ստանա Արևմուտքից։