Չավուշօղլուն նշել է ՆԱՏՕ-ի համար ամենակարևոր սպառնալիքները՝ Ռուսաստանը և ահաբեկչությունը
International newsԱնկարան Մոսկվայից պատասխան է սպասում Ռուսաստանի, Ուկրաինայի, Թուրքիայի և ՄԱԿ-ի միջև ուկրաինական նավահանգիստներից հացահատիկի արտահանման հարցով հանդիպում անցկացնելու առաջարկին։ Այդ մասին շաբաթ օրը հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Չեխիայի արտգործնախարար Յան Լիպավսկու հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում։
«Մենք Անկարայում բանակցություններ ենք վարել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ, որի ընթացքում քննարկել ենք Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների վերսկսումը և հացահատիկի մատակարարումների սահմանափակումների վերացումը։ Մենք կարծում ենք, որ ուկրաինական նավահանգիստներից հացահատիկի արտահանման ՄԱԿ-ի առաջարկած ծրագիրը ամենաճիշտն է, և կողմերը պետք է քննարկեն այն։ Մենք պատրաստակամություն ենք հայտնել այս հարցով Ստամբուլում հանդիպում անցկացնել Ռուսաստանի, Ուկրաինայի, Թուրքիայի և ՄԱԿ-ի միջև, սա ՄԱԿ-ի առաջարկն է։ Մեր դիրքորոշումը հստակ հաղորդվել է, հիմա սպասում ենք Ռուսաստանի արձագանքին թե՛ հանդիպման, թե՛ այլ մանրամասների վերաբերյալ»,- ասել է նա։
Չավուշօղլուի խոսքով` Թուրքիան առաջիկայում էլ կշարունակի ուշադրություն դարձնել այս թեմաներին։
Նա նաև նշել է, որ Ռուսաստանը և ահաբեկչությունը ՆԱՏՕ-ի երկու կարևորագույն սպառնալիքներն են։