Կոնվերս Բանկն ու Cityzen-ը հայտարարել են համագործակցության մեկնարկի մասին
SocietyԿոնվերս Բանկն ու Cityzen մասնագիտությունների մանկական քաղաքը հայտարարել են համագործակցության մեկնարկի մասին, որի շրջանակում Բանկը ստանձնել է մանկական քաղաքում փոքրիկներին Z արժույթ տրամադրելու և բանկային ծառայություններ մատուցելու բարդ ու պատասխանատու գործը:
«Մենք կարևորում ենք Կոնվերս Բանկի ներկայացվածությունը տարբեր՝ այդ թվում մանկական հարթակներում: Cityzen-ը ժամանցի ամենահայտնի վայրերից է, որը երեխաներին նաև տարբեր մասնագիտությունների ծանոթանալու հնարավորություն է ընձեռում: Վստահ ենք, որ Cityzen-ում Կոնվերս Բանկի մասնաճյուղը կդառնա երեխաների՝ բանկային գործին ծանոթանալու, ինչպես նաև ֆինանսապես կրթվելու նախընտրելի վայրերից մեկը: Նախատեսում ենք նաև այս հարթակում տարբեր միջոցառումներ, հանդիպումներ կազմակերպել»,-ասել են Բանկում:
Կոնվերս Բանկը վերահսկվում է ԿԲ կողմից: