Աշխարհի ամենահարուստ մարդիկ 2022-ին կորցրել են 1,4 տրիլիոն դոլար
EconomicsԱշխարհի հինգ հարյուր ամենահարուստ մարդիկ 2022 թվականի սկզբից կորցրել են 1,4 տրիլիոն դոլար։ Երեքշաբթի նման տվյալներ է բերել Bloomberg լրատվական գործակալությունը, որը 2012 թվականի մարտից հրապարակում է միլիարդատերերի ինդեքսը, որը ներառում է տեղեկություններ աշխարհի ամենահարուստ մարդկանց կարողության մասին։
Գործակալության տվյալներով՝ հինգ ամենահարուստ մարդիկ այս տարի ընդհանուր առմամբ կորցրել են 345 մլրդ դոլար, ամենաշատը՝ 85,6 մլրդ դոլար, կորցրել է Binance կրիպտոարժույթի բորսայի հիմնադիր Չանգպեն Չժաոն։ Երկրորդ տեղում է ձեռնարկատեր Իլոն Մասկը՝ 73,2 միլիարդ դոլարի վնասով, իսկ երրորդում՝ Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը՝ 65,3 միլիարդ դոլարի վնասով։
Չորրորդ տեղը զբաղեցրել է Meta-ի ղեկավար Մարկ Ցուկերբերգը, որը կորցրել է 64,4 մլրդ դոլար, իսկ ձեռնարկատեր և Louis Vuitton Moët Hennessy խմբի նախագահ Բեռնար Առնոն կորցրել է 56,8 մլրդ դոլար։
Բացի այդ, գործակալությունը նշում է, որ միայն երկուշաբթի օրը մոլորակի 500 ամենահարուստ մարդիկ ընդհանուր առմամբ կորցրել են 206 մլրդ դոլար։