«Ով ուզում է գրավել ամեն ինչ, երբեք կանգ չի առնի». Վլադիմիր Զելենսկի
International newsՈւկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ելույթ է ունեցել Չեխիայի խորհրդարանի երկու պալատների և երկրի քաղաքացիների առջև։
«Չեխ ժողովուրդը լավ գիտի, թե ինչպես են ավարտվում ուրիշի հաշվին փոխզիջումները և ինչ զիջումների է հանգեցնում բռնակալությունը, որն առաջարկում է վերցնել ցանկալի տարածքի միայն ենթադրաբար մի մասը՝ ձևացնելու, թե ագրեսիան դադարեցվել է։ Ով ուզում է գրավել ամեն ինչ, երբեք կանգ չի առնի՝ վերցնելով միայն մի մասը։ Կոչ եմ անում շարունակել մեզ հետ, նույնիսկ մի պահ կանգ չառնելով, այս պարզ ճշմարտության մեջ համոզել բոլորին, ովքեր դեռ չեն որոշել հստակ կողմ ընտրել 112-րդ օրը շարունակվող դիմակայության մեջ։ Ուկրաինան պետք է ամեն ինչ ստանա հաղթելու համար»,- ասել է Զելենսկին։