Սյունիքի մարզում ձյան առատ տեղումները դժվարացնում են մեքենաների տեղաշարժը
Սյունիքի մարզի ողջ տարածքում գիշերվանից սկսված ձյան առատ տեղումները շարունակվում են: Մարզի ճանշին ձեռնարկությունների տվյալներով Երևան-Մեղրի միջպետական ճանապարհի Սյունիքի տարածքով անցնող հատվածը բաց է ու երթևեկելի:
Մայրուղով տրանսպորտային միջոցներոի անխափան երթևեկություն ապահովելու համար Սիսիանի, Գորիսի ու Մեղրիի լեռնանցքի հատվածներում անընդհատ աշխատում է ձյուն մաքրող տեխնիկան, ճանապարհը մշակվում է աղով և ավազով: Մայրուղու Գորիսի հատվածում ճանշինի աշխատակիցները երբեմն ստիպված են լինում աջակցել հարկադիր կայանած մեքենաներին՝ ընթացքն ապահովելու ամար: Գորիս-Կապան հատվածը ևս երթևեկելի է՝ այն մշակված է աղով և ավազով: Ճանապարհաշինարարները վարորդներին խորհուրդ են տալիս մարզի տարածքով երթևեկել միայն անհրաժեշտության դեպքում: