Աշտարակի խճուղում ավտոմեքենան կողաշրջվել է առանց հրդեհի բռնկման. ՀՀ ԱԻՆ
SocietyՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները, մեկնելով Աշտարակի խճուղում՝ «Կովկաս» ռեստորանային համալիրի մոտ հունիսի 19-ին, ժամը 12։08-ին տեղի ունեցած ՃՏՊ-ի վայր, հրդեհի նշաններ չեն հայտնաբերել. պարզվել է, որ դուրս է եկել երթևեկելի հատվածից և կողաշրջվել, մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ ավտոմեքենան ուղղվել է տեղի ուժերով։ Այս մասին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից։
«Հունիսի 19-ին, ժամը 12։08-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակի խճուղում՝ Կովկաս ռեստորանային համալիրի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան շրջվել է ու բռնկվել:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ «Mercedes-Benz G500» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Ս., ծնված 1996 թ․) դուրս է եկել երթևեկելի հատվածից և կողաշրջվել․ հրդեհի նշաններ չեն հայտնաբերվել: Տուժածներ չկան։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ ավտոմեքենան ուղղվել է տեղի ուժերով»,- ասվում է հաղորդագրության մեջ։