ՌԴ-ի հետ լարվածության ֆոնին Մալիում խաղաղապահ առաքելության շուրջ վեճ է սկսվել
International newsՌուսաստանի Դաշնության եւ Արեւմուտքի միջեւ լարվածությունը սրում է ՄԱԿ-ի ամենամեծ եւ ամենավտանգավոր խաղաղապահ առաքելություններից մեկի ապագայի շուրջ բանակցությունները, հայտնում է AP լրատվական գործակալությունը եւ հավելում, որ առաքելությունը նպատակ ունի դիմակայել տասնամյա ապստամբությունը:
Մալիում ՄԱԿ-ի առաքելությունը, որը նաև հայտնի է որպես MINUSMA, այս ամիս պետք է երկարաձգվի: Հայտնի է, որ միայն անցնող ամսվա ընթացքում Մալիում ՄԱԿ-ի երեք խաղաղապահ է զոհվել։ Երկրի տնտեսությունը խեղդվում է հարեւան պետությունների կողմից սահմանված պատժամիջոցների հետեւանքով: Ֆրանսիան եւ Եվրամիությունը դադարեցնում են իրենց ռազմական գործողությունները, ինչը պայմանավորված է Մալիում իշխող խունտայի հետ հարաբերությունների վատթարացմամբ:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները հիմնականում համաձայն են, որ խաղաղապահ առաքելությունը պետք է շարունակվի։ Այնուամենայնիվ, Խորհրդում բանավեճ է տեղի ունեցել, որն ուղեկցվել է Մալիում Ֆրանսիայի ապագա դերի եւ ռուս ռազմական կապալառուների առկայության վերաբերյալ տարաձայնություններով:
Մալիում խաղաղապահ առաքելությունը սկսվել է 2013 թվականին, երբ ծայրահեղական ապստամբերին դուրս մղելու նպատակով Ֆրանսիան ղեկավարել է գործողությունը: Առաքելության շրջանակում այժմ ծառայում են 12 հազար զինվորականներ, 2 հազար ոստիկան եւ անձնակազմի այլ անդամներ: Այս ընթացքում գերի է ընկել ավելի քան 270 խաղաղապահ: