Հրազդանի կիրճում Mazda 6-ով վրաերթի են ենթարկել 63-ամյա կնոջն ու նրա թոռանը. երկուսն էլ հոսպիտալացվել են
SocietyԱյսօր վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:25-ի սահմաններում Երևանի բնակիչ, 27-ամյա Վլադիմիր Ա.-ն իր վարած Mazda 6 մակնիշի ավտոմեքենայով Հալաբյան փողոցից դեպի Հրազդանի կիրճ տանող ավտոճանապարհի սկզբնամասում վրաերթի է ենթարկել հետիոտներ, Կոտայքի մարզի բնակիչ, 63-ամյա Սիլվա Վ.-ին և Երևանի բնակիչ 4-ամյա Մարիա Ա.-ին, հայտնում է shamshyan.com-ը։
Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, մինչև շտապօգնության ժամանումը՝ առաջին բուժօգնությունն է ցուցաբերել վրաերթի ենթարկվածներին, ապա օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խումբը Սիլվա Ղ.-ին տեղափոխել է «Արմենիա» բժշկական կենտրոն ու մինչ կժամաներ մյուս շտապօգնության ավտոմեքենան, պարեկներն իրենց ավտոմեքենայով երեխային շտապ տեղափոխել են «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ երեխան առաջին բուժօգնությունը ստանալուց հետո տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:
Պարեկները այնուհետև հիվանդանոցից վերադարձել են դեպքի վայր, սահմանազատել տարածքը և տեղում կատարել ուժեղացված ծառայություն:
Դեպքի փաստով նյութեր են նախապատրաստվում: Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, նա եղել է սթափ: Կայքի տեղեկություններով՝ վրաերթի ենթարկվածները տատ ու թոռ են: