Դուք որևէ մեկդ այս իշխանությանը պետք չեք, մի փուլում բոլորիդ զոհաբերելու է. Տիգրան Աբրահամյան
TVՏիգրան Աբրահամյանը իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակլ և կից գրել.
Կառավարման համակարգի բոլոր դերակատարներն իշխանությանը ծառայություն մատուցելիս, հավատարմության երդում տալուց և օրենքները հանուն իշխանության խախտելիս մշտապես պետք է հիշեն 2018 թվականից հետո նշանակված պաշտպանության նախկին նախարարներին, ԳՇ պետերին, ԱԻՆ նախարարին, որոնց մի մասը կալանավորված է, մի մասը՝ ամենագարշելի պատճառաբանությամբ հեռացված։
Դուք որևէ մեկդ այս իշխանությանը պետք չեք, մի փուլում բոլորիդ զոհաբերելու է ճիշտ այնպես ինչպես Դավիթ Տոնոյանին, Անդրանիկ Փիլոյանին ու մյուսներին։