Թուրքիան նոր անախորժություններ է պատրաստում ԱՄՆ-ի համար
International newsԱՄՆ-ը պետք է պատրաստվի դիմակայել Թուրքիային, քանի որ այս երկիրը կարող է անախորժություններ ստեղծել Վաշինգտոնի համար։ Այս մասին Bloomberg-ի սյունակում գրում է ամերիկացի լրագրող Բոբի Գոշը։
Հեղինակի կարծիքով` երկրում տիրող տնտեսական ճգնաժամը Թուրքիային մղում է Արևմուտքի հետ առճակատման։ Այս իրավիճակում նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ստիպված կլինի կատարվածի համար մեղադրել արտաքին ուժերին, մասնավորապես Եվրոպային ու ԱՄՆ-ին։
«Նա արդեն սկսել է ուժեղացնել իր հռետորաբանությունը ԱՄՆ-ի և Եվրոպայի դեմ: Անցյալ շաբաթ երիտասարդ թուրքերի հետ մանրակրկիտ ծրագրված հանդիպման ժամանակ նա Արևմուտքին որակեց որպես խաբեբա և անվստահելի: <...> Գնաճի և արժույթի արժեզրկման կրկնակի բեռի տակ ընկած թուրքերը ստիպված կլինեն մեղադրել ԱՄՆ-ին և Եվրոպային, այլ ոչ թե իրենց նախագահին»,- գրում է Ղոշը։
Հեղինակը նշել է, որ Թուրքիան արդեն բռնել է Արևմուտքի հետ առճակատման ճանապարհը՝ հիշեցնելով Անկարայի մերժումը ՆԱՏՕ-ի ընդլայնմանը Սկանդինավյան թերակղզում, ինչպես նաև Էգեյան ծովում թուրք-հունական հակամարտությունը։
«Միացյալ Նահանգները և Եվրոպան պետք է պատրաստվեն Էրդողանի կողմից էլ ավելի շատ ցեխ շպրտելուն և դիմադրությանը», - եզրափակել է Գոշը: