Թուրքական պատվիրակությունը կմեկնի Ռուսաստան՝ քննարկելու ուկրաինական հացահատիկի արտահանման հարցը
EconomicsԹուրքական պատվիրակությունը կմեկնի Ռուսաստան՝ քննարկելու ուկրաինական հացահատիկի՝ Սեւ ծովի միջանցքով արտահանման հարցը։
Radio Haberturk-ը հայտնել է, որ Թուրքիայի, Ուկրաինայի, Ռուսաստանի եւ ՄԱԿ-ի միջեւ քառակողմ հանդիպում կանցկացվի Ստամբուլում, որին կարող են միանալ նախագահ Թայիփ Էրդողանը եւ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը։
Haberturk-ի աղբյուրները նշում են, որ երեք միջանցք կստեղծի Ուկրաինայի սեւծովյան Օդեսա քաղաքի չորս առանձին նավահանգիստներում, եւ որ այնտեղից կառաքվի ինչպես ուկրաինական, այնպես էլ ռուսական պարեն: Նրանց խոսքով՝ ակնկալվում է, որ 6-8 ամսվա ընթացքում այնտեղից կառաքվի 30-35 մլն տոննա հացահատիկ։