Orion Summit 2022․ Ամերիաբանկն արդեն ավելի քան բանկ՝ ֆինանսական տեխնոլոգիական կառույց
CultureԷմբեր Հերդը գիրք կգրի նախկին ամուսնու՝ Ջոնի Դեփի հետ դատավարության մասին, որի արդյունքում՝ նա մեղավոր է ճանաչվել զրպարտության մեջ և պարտավորվել է 15 մլն դոլար փոխհատուցում վճարել։ Հուշագրության մեջ դերասանուհին անկեղծորեն կպատմի իր և Դեփի միջև տեղի ունեցածի իր վարկածը։ Ըստ OK!֊ի՝ դերասանուհին արդեն պատրաստվում է գործարքի, որը կարող է նրան մեծ գումար բերել:
«Էմբերը կարծում է, որ իր հոլիվուդյան կարիերան ավարտված է: Նա խոսում է ապագա գրքի մասին և շատ հուզված է: Այժմ նա կորցնելու ոչինչ չունի։ Նա ուզում է ամեն ինչ պատմել»,֊ ասում է աղբյուրը։
Նրա փաստաբանի խոսքով՝ գիրքը կարող է սրել Էմբեր Հերդի խնդիրները, քանի որ Ջոնի Դեփը և նրա փաստաբանները ուշադիր հետևելու են դերասանուհու գրածին ու ասածին և քայլեր կձեռնարկեն, եթե նա «հատի սահմանը»:
Դատավարության ընթացքում համացանցի օգտատերերը հիմնականում աջակցում էին Ջոնի Դեփին և քննադատում Էմբերին՝ ասելով, որ նրա պնդումները կեղծ են: Վերջերս տված հարցազրույցում Էմբեր Հերդը խոստովանել է, որ իրեն շատ է վիրավորել այն «ատելությունը», որին ինքը բախվել է Ջոնի Դեփի հետ դատի ժամանակ։
«Ես գիտեմ, որ բռնության մասին խոսողի համար ամենավատ բանն այն է, երբ քեզ չեն հավատում, մեղադրում են ստելու մեջ և նվաստացնում են»,֊ասել է Էմբերը։