Քսենյա Սոբչակին դատի են տվել
International newsՔսենյա Սոբչակին դատի են տվել իր «Метод Собчак» կոչվող մարաթոնի պատճառով։ Այս մասին պատմել է փաստաբան Կատյա Գորդոնը, ով փաստաթղթերը հրապարակել է Instagram֊ի իր էջում։
«Հայցադիմումը ներկայացվել է ՌԴ Քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինին։ Ըստ հայցվորների՝ նրանք ընդհանուր առմամբ վճարել են մոտ 1,5 մլն ռուբլի և ձեռք են բերել մի քանի VIP փաթեթ Սոբչակի մարաթոնի համար։ Հաճախորդներին ասվել է, որ VIP փաթեթը ներառում է անձնական հանդիպումներ Սոբչակի հետ, մուտք Սոբչակի ընկերներ փակ ակումբ, Քսենիայի հետ հարցազրույցի և ուղիղ հեռարձակման հնարավորություն, ինչպես նաև այլ արտոնություններ, սակայն ծառայությունները, ըստ նրանց, չեն տրամադրվել: .
Մենք զոհ գնացինք մի խումբ խաբեբաների, որոնք, ամենայն հավանականությամբ, աշխատում էին հայտնի Քսենյա Անատոլիևնա Սոբչակի ղեկավարությամբ կամ հանցակցությամբ»,֊
ասվում է հայտարարության մեջ։
«Метод Собчак» մարաթոնը մեկնարկել է այս տարվա ապրիլին և լայնորեն գովազդվել սոցիալական ցանցերում։ Մասնակցության արժեքը տատանվում էր 300-600 հազար ռուբլիի սահմաններում: