Գորիս-Կապան ճանապարհին մեքենաներ են բախվել․ կա մեկ զոհ և երկու տուժած
SocietyՀունիսի 22-ին, ժամը 21:53-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շինուհայր գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Գորիս-Կապան ավտոճանապարհի 15-րդ կմ-ին բախվել են «Honda» և «ՎԱԶ 21-06» մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինիս վարորդը տեղում մահացել է, իսկ «Honda» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորը հոսպիտալացվել են Գորիսի ԲԿ։
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները: