Ամփոփվել են «Օրգանական գյուղատնտեսության զարգացում 2022-2023» ծրագրի մրցույթի արդյունքները
SocietyԱկբա բանկը և Գերմանիայի բնության պահպանության միությունն (NABU) ամփոփել են համատեղ իրականացվող «Օրգանական գյուղատնտեսության զարգացում 2022-2023» ծրագրի մրցույթի արդյունքները։
Մրցույթի ընթացքում հաշվի են առնվել հայտատուների՝ սերտիֆիկացման պարագայում օրգանական արտադրանքի արտահանման հեռանկարներն ու պրոդուկտի նկատմամբ հետաքրքրության աճը, ծրագրերի բնապահպանական ազդեցությունը, ծրագրերի կարճատև ու երկարատև նպատակները, մոտիվացիան, ռիսկերը:
Այս տարի ծրագրի աջակցությամբ սերտիֆիկացում կստանա 9 ՓՄՁ և անհատ տնտեսավարող։
«Օրգանական գյուղատնտեսության զարգացում 2022-2023» ծրագրի մրցույթի հաղթող տնտեսավարողներն են՝
- Անի Ասատրյան (ջերմատնային տնտեսություն)
- Մկրտիչ Հովսեփյան (մեղվաբուծություն)
- Լևոն Հակոբյան (հատապտուղների մշակություն)
- Հրահատ Սիմոնյան (մեղվաբուծություն)
- Խորեն Սուքիասյան (թեյերի, չրերի արտադրություն)
- Հայկազ Գասպարյան (մեղվաբուծություն)
- Վազգեն Մանուկյան (պարարտանյութերի արտադրություն)
- Գրիգոր Ավետիսյան (ելակի մշակություն)
- Սամվել Միրզախանյան (մեղվաբուծություն)
«Օրգանական գյուղատնտեսության զարգացման» ծրագիրն Ակբա բանկը և NABU-ն համատեղ իրականացնում են 2015թ.-ից։ Ծրագրի նպատակը Հայաստանում օրգանական գյուղատնտեսության զարգացման խթանումն ու ոլորտի արտադրողներին օժանդակելն է: